EIF-ի և IBM ստարտափ մրցույթին 10 թիմ է մասնակցում. Մրցանակը՝ $120.000

EIF-ի և IBM ստարտափ մրցույթին 10 թիմ է մասնակցում. Մրցանակը՝ $120.000

PanARMENIAN.Net - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) և IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) իրականացնում են սկսնակների համար նախատեսված աքսելերացիոն մրցույթ` IBM ISTC Startup Challenge:

Մրցույթի նպատակն է խթանել ինովացիայի զարգացումը Հայաստանում, աջակցել սկսնակ ընկերություններին և թիմերին` իրենց գաղափարներն ու նախագծերը իրականություն դարձնելու հարցում:

IBM ISTC Startup Challenge-ին մասնակցում են 10 թիմ, որոնք ներկայացրել են գաղափարներ արհեստական բանականության, բիզնես անալիտիկայի, վիրտուալ իրականության, Big data և ամպային տեխնոլոգիաների ուղղություններով:

Ապրիլին թիմերի համար իրականացվել են 4 սեմինար հետևյալ բովանդակություններով՝ բիզնես գաղափարի ձևավորում և զարգացում, բիզնես Կանվաս և ֆինանսական հիմունքներ, գաղափարի ներկայացում և ստարտափի բրենդավորում։

Թիմերից յուրաքանչյուրին տրամադրվում է անհատական մենթորություն հայաստանյան մասնագետների կողմից: Բացի այդ 3-4 լավագույն թիմի կտրամադրվի անհատական տեխնիկական մենթորություն IBM Watson Europe մասնագետների կողմից։ Մրցույթը տևելու է 10 շաբաթ: Հունիսի սկզբին տեղի կունենա DemoDay, որի ընթացքում թիմերը կներկայացնեն իրենց ծրագրերը:

Մրցույթի արդյունքում հաղթող թիմի կտրամադրվի 120.000 դոլարին համարժեք դրամական մրցանակ` IBM-ի ծառայություններից օգտվելու համար։ 2 թիմ թլ կստանա 1000 դոլարին համարժեք դրամական մրցանակ, իսկ Ինչպես նաև լավագույն թիմերին կտրվի հնարավորություն շարունակել իրենց աքսելերացիան ISTC նորաբաց կենտրոնում (կենտրոնը կհանձնվի շահագործման հուլիսին):

IBM ISTC Startup Challenge մրցույթը IBM Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի կողմից սկսնակների աջակցման նախագծերից մեկն է, որին կհաջորդի հուլիսին անցկացվող IBM Watson Hackathon-ը, և սեպտեմբերին կմեկնարկի առաջին ISTC Startup Acceleration ծրագիրը:

2002-ից սկսած` իր հիմնադրման առաջին իսկ օրից, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն աջակցում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, նպաստում ինովացիաների զարգացմանը Հայաստանում։ 14 տարվա ընթացքում իրականացվել են ինովացիոն ոլորտի սկսնակ ընկերությունների ստեղծմանը նվիրված բազմաթիվ ծրագրեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---