«Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից

«Բորուսիան» մտադիր չէ հրաժարվել Հենրիխ Մխիթարյանից

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն ասել է, որ ակումբը մտադիր չէ հրաժեշտ տալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2017-ի ամառը: 27-ամյա ֆուտբոլիստի համար են պայքարում հայտնի ֆուտբոլային ակումբներ «Չելիսն», «Արսենալը», «Յուվենտուսը»: «Չելսին», ըստ ԶԼՄ-ների, արդեն մոտ €60 մլն է առաջարկել Մխիթարյանի համար, «Յուվենտուսը»` £24 (մոտ $35 մլն), «Արսենալը»` մոտ $32մլն` մոտ 100 հազար ֆունտ շաբաթական աշխատավարձով: Տարեկան դա կազմում է մոտ $7.5 մլն:

«Ես արդեն ասել եմ, որ հաջորդ խաղաշրջանից առաջ մենք ոչ մի դեպքում չենք կորցնի 3 խաղացողի: Քանի որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017-ին, ապա սա կարող է քննարկման առարկա դառնալ: Սակայն, մենք, բնականաբար, հուսով ենք, որ Մխիթարյանը ցանկություն կհայտնի մնալ «Բորուսիայում» երկարաժամկետ հեռանկարում»,-ասել է Վացկեն, հայտնում է Championat.com-ը Sport1-ի վրա հղումով:

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Kicker պարբերականի վարկածով ճանաչվել է Գերմանիայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը 2,57 միջին գնահատականով գլխավորել է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնողների աղյուսակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016-ի խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ Deutche Welle-ի հարցման արդյունքների:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան:

Ընթերցեք նաև. «Բորուսիան» համաձայն է «զիջել» Մխիթարյանին €60 միլիոնով

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---