ՀՀ-ի եւ Ռումինիայի համագործակցությունը հատուկ կարեւորություն է ներկայացնում Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ դեսպան Քրինա Ռոդիկա Պրունարիուն, հայտնում է Նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ հայ-ռումինական քաղաքական երկխոսությունը բավականին ակտիվ եւ դինամիկ է եւ, միեւնույն ժամանակ, նշել է պայմանագրա-իրավական բավարար հիմքը համագործակցության ընդլայնման համար, որը հատուկ կարեւորություն է ստացել ԵՄ-ին Ռումինիայի անդամակցությունից հետո: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, հայ-ռումինական հարաբերությունները հատուկ դեր են խաղում Հայաստանի եվրաինտեգրման համատեքստում: ՀՀ ղեկավարը հավելել է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը հարաբերությունների խորացման համար լուրջ հնարավորություններ է ընձեռում:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---