Բոդիբիլդինգի Հայաստանի հավաքականը Black Sea Cup 2016-ում. 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ

Բոդիբիլդինգի Հայաստանի հավաքականը Black Sea Cup 2016-ում. 1 ոսկի, 1 արծաթ և 2 բրոնզ

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Black Sea Cup 2016 բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Հունաստանից, Թուրքիայից և այլ երկրներից:

Հայաստանը ներկայացնում էր երկրի հավաքականը` 5 մարզիկների մասնակցությամբ, պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը:

Դասական բոդիբիլդինգում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը, բոդիբիլդինգում`Լևոն Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, Men`s Physique մարզաձևում Կևորկ Թութունջյանն ու Առաքել Ջեյրանյանն արծաթ ու բրոնզ են նվաճել:

Բիկինի ֆիթնեսի մասնակից Աննա Ավակովան մրցանակային տեղ չի գրավել:

Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հիմնվել է 1997 թ.: Հավաքականի ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են տարածաշրջանային առաջնություններին և նվաճում են մրցանակային տեղեր: Արդեն 6 տարի է Երևանում անցկացվում է Բոդիբիլդինգի համահայկական առաջնություն` Գագիկ Ծառուկյանի գավաթ: 2016-ի հունիսի 4-ին Երևանում կանցնեն Men`s Physique-ի և Բիկինի ֆիթնեսի մրցումներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---