Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան շախմատի ԵԱ-ում կիսում են 5-25-րդ տեղերը

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան շախմատի ԵԱ-ում կիսում են 5-25-րդ տեղերը

PanARMENIAN.Net - Ռումինիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մայիսի 30-ին կայացել են 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի հավաքականի 2-րդ համար Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով հաղթել է ռումինուհի Էլեն-Լումինիցա Կոզմային: Գրոսմայստեր Մարիա Կորսովան այս անգամ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խորցիձեի հետ պարտիայում կիսել է միավորը, հայտնում է «Ա1+»-ը:

Իսկ մեր մյուս երկու շախմատիստուհիները՝ Լիլիթ Գալոյանը եւ Մարիա Գևորգյանը, կրկին անհաջող են հանդես եկել: Հայաստանի հավաքականի երրորդ համարը պարտվել է վրացուհի Նինո Բաթիաշվիլուն, իսկ հանրապետության չեմպիոնը զիջել է հոլանդուհի Լինդա Յապին:

Չորս տուրից հետո Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կորսովան վաստակել են 3-ական միավոր և բաժանում են 5-25-րդ տեղերը: Հաջորդ, 5-րդ տուրում, նրանք կմրցեն համապատասխանաբար հունգարուհի Սիդոնիա Լազամեի եւ Շոտլանդիայի ներկայացուցիչ Քեթևան Արախամիա-Գրանտի հետ:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---