ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը սառեցված է, գտնում է Կ. Զատուլինը16 մարտի 2007 - 17:21 AMT PanARMENIAN.Net - «Պետական մակադրակով, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին Բանաձեւի ընդունումը սառեցված է: Այն արգելափակվել է ԱՄՆ-ի ռազմա-արդյունաբերական իսթեբլիշմենտի կողմից, որը պաշտպանում է Թուրքիայի շահերը: Ոչ բոլորն են պատրաsտ Եվրոպայում պաշտպանել նման փաստաթղթի ընդունումը, չնայած եվրոպական պետությունների մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»,- գրում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը «Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը թույլ չի տա հիշողությանը ննջել» հոդվածում:Նրա կարծիքով, ժամանակակից Թուրքիան փորձում է մերժել այդ հանցագործության ազգային բնույթը եւ իր պատասխանատվությունը հայ ժողովդրի ողբերգության համար` վախենալով հետեւանքներից: «Բացի բարոյական դատապարտումից, դրոշմից թուրքական պատմության վրա, հնարավոր են եւ զուտ նյութական բնույթի հավակնություններ` հայցեր զոհերի սերունդների կողմից, տարածքային հավակնություններ, հավակնություններ մշակութային արժեքների նկատմամբ, որոնք թուրքական տարածքում են, եւ ի դեպ ցավալի վիճակում են գտնվում: Եվրոպան սառն է ընդունում Թուրքիայի փաստարկները: Դա վկայում է ոչ միայն եվրոպացիների հիշողության խնդրի մասին, այլեւ որոշակի քաղաքական հոսանքների առկայության մասին. Թուրքիային «եվրոպական ընտանիքում» տեսնելու ցանկության բացակայությունը` նրա արժեքների համակարգով»,- նշվում է հոդվածում` հրապարակված ՌԻԱ «Նովոստիում»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |