ԵՄ 5 երկիր առանց վիզայի ռեժիմ է պահանջում Վրաստանի համար11 հունիսի 2016 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ռումինիայի և Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարները հուսով են, որ Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման մասին որոշումը կկայացվի հունիսի 20-ին կայանալիք ԵԽ արտաքին գործերի խորհրդի նիստում: «Վրաստանին առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի տրամադրման հարցը անարդարացիորեն ձգձգվում է»,-ասել է Լիտվայի ԱԳ նախարար Լինկյավիչուսը: Եվրահանձնաժողովը 2015-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ Վրաստանը կատարել է բոլոր պայմանները ԵՄ հետ վիզային ռեժիմի չեղարկման համար: 2016-ի մարտին ԵՀ-ն հանդես է եկել վիզաների չեղարկման օրենսդրական նախաձեռնությամբ: «Նմանատիպ պայմաններում Մոլդովան 2 տարի առաջ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ստացավ, Վրաստանը նույնպես բարեփոխումներ է անցկացրել»,-ասել է Լինկյավիչուսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ սպասում են վիզաների ռեժիմի ազատականացման ամռան սկզբին: Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հակառակորդները մտավախություն ունեն, որ դրանից կօգտվեն վրացական հանցավոր խմբավորումները և դա կնպաստի հանցավորության աճին Եվրամիության երկրներում: Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից հետո այդ հարցի նպատակահարմարության առումով իր կասկածն է հայտնել նաև Իտալիան: Հունիսի 6-ին Վրաստանի և ԵՄ միջև առանց մուտքի արտոնագրերի ռեժիմին դեմ է արտահայտվել Գերմանիայի իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը: Ընթերցեք նաև. Վրաստանին հորդորել են չսպասել, թե ԵՄ հետ վիզաների չեղարկման հարցն արագ կլուծվի Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |