Իրանի հետ հաղորդակցությունները ապահովում են Հայաստանի ելքը արտաքին աշխարհ20 մարտի 2007 - 14:15 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը Իրանի հետ կապող ցանկացած հաղորդակցություն, լինի դա գազամուղ, երկաթուղի թե նավթատար, Հայաստանի համար ելք են դեպի արտաքին աշխարհ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատի» միջազգային գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդպիսով կապահովվի Հայաստանի էներգետիկ անկախությունը: «Իրան-Հայաստան գազամուղը հակակշիռ է այն նախագծերին, որոնք շրջանցում եւ մեկուսացնում են Հայաստանը` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին եւ Կարս-Բաքու երկաթուղուն: Ունենալով Թուրքիայի եւ Ադրբեջանի պես վտանգավոր հարեւաններ մենք պետք է մտածենք սեփական անվտանգության եւ արտաքին շուկա դուրս գալու մասին»,-ընդգծել է Մանոյանը: Մարտի 19-ին բացվեց Իրան-Հայաստան գազամուղը: 140 կմ երկարությամբ խողովակաշարի շինարարությունը սկսվել էր 2004 թվականի նոյեմբերին: Առաջին փուլում Հայաստանը կստանա օրեկան մինչեւ 1,5 մլն խորանարդ մետր իրանական գազ: Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է Քաջարանից Արարատ գազատարի կառուցումը` 150 կմ երկարությամբ: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 200-250 մլն դոլար: Գազամուղի շինարարությունն իրականացնում է երեք կողմ` Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանը ի դեմս «Գազարդ» ԲԲԸ-ի եւ ՌԱՕ «ԵԷՍ Ռոսսիի»: Վերջին 20 տարիներին Իրանը Հայաստան է առաքել 36 մլրդ խորանարդ մետր գազ: «Երկնագույն վառելիքը» Հայաստանը կվերամշակի էլեկտրաէներգիայի, որը պետք է կրկին առաքվի Իրան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |