ՀՀ ԱԳՆ ղեկավարն ու Իսրայելի դեսպանը նշել են երկու երկրների համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում Իսրայելի նորանշանակ Էհուդ Գոլին (նստաայրը` Երուսաղեմ) ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին հանձնել է իր հավատարմագրերի կրկնօրինակը: Զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր` երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ, ինչին կնպաստեն փոխայցերը, խորհրդակցությունները ԱԳՆ-ների միջեւ, ինչպես նաեւ` իրավապայմանագրային դաշտի համալրումը: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ, իսրայելա-պաղեստինյան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հեռանկարները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---