Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ մղվող պայքարին միացել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի անունից խոսնակ Բյուլենտ Արինջը նամակ է հղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Նամակում կոչ է արվում չքննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Իր նամակում Արինջը գրում է. «Հարգանքով վերաբերվելով 1915 թվականի իրադարձություններին` նշեմ, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է մեղադրել հերքման մեջ եւ այն բանում, թե նա չի բացում արխիվները»: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, շուտով վարչապետ Ռեջեփ Էրդողանը նույն հարցով զանգահարելու է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին կամ նամակ է հղելու:



Նենսի Փելոսիին ուղված չորսէջանոց նամակում Արինջը գրում է, որ «Հայաստանը չի ընդունում այս հարցը պատմաբանների օգնությամբ քննարկելու Թուրքիայի հրավերը, եւ հիշեցնում է, որ արխիվների համատեղ ուսումնասիրության վերաբերյալ Թուրքիայի առաջարկը ուղարկվել է Հայաստանին դեռ 2005 թվականին»:



Թուրքական խորհրդարանի խոսնակն ընդգծում է, որ «եթե բանաձեւն ընդունվի, ապա թուրքական հանրությունը կգտնի, որ ԱՄՆ-ն պաշտպանում են հայերի պահանջները»: Նա նաեւ նշել է, որ «հայկական սփյուռքն օգտագործում է բոլոր ուժերը, որպեսզի բանաձեւն ընդունվի մինչեւ ապրիլի 24-ը»: Նամակը փոխանցվել է Նենսի Փելոսիին Վաշինգթոնում թուրքական դեսպանատան միջոցով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---