Արթուր Սարկիսովը կարող է տեղափոխվել Պերմի «Ամկար»

Արթուր Սարկիսովը կարող է տեղափոխվել Պերմի «Ամկար»

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է տեղափոխվել ռուսական «Ամկար»: Արթուր Սարկիսովը Միխայիլ Կոստյուկովի հետ Պերմի «Ամկարի» տրամադրության տակ է, հայտնում է Sportbox.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրվում Կրասնոդարի «Կուբանը»:

Արթուր Սարկիսովը Ռուսաստանի առաջին դիվիզիոնում 2015-2016 մրցաշրջանում անցկացրած 25 խաղում խփել է 4 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով:

Ընթերցեք նաև. «Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում «ՄՅ»-ից Մխիթարյանի համար

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---