«Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում «ՄՅ»-ից Մխիթարյանի համար

«Բորուսիան» 40 մլն եվրո է պահանջում «ՄՅ»-ից Մխիթարյանի համար

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ, գրում է sports.ru-ն:

Անգլիական ակումբը 25 մլն եվրո է առաջարկել 27-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն գերմանացիները մերժել են: Ըստ Gianlucadimarzio.com-ի, «Բորուսիան» պատրաստ է զիջել Մխիթարյանին առնվազն 40 միլիոն եվրոյով:

Մինչդեռ Դորտմունդի ակումբն արդեն հարցում է ուղարկել «Վոլֆսբուրգ» կիսապաշտպան Անդրե Շյուրլեի տրանսֆերային արժեքի կապակցությամբ, որը դիտարկվում է որպես Մխիթարյանի հավանական փոխարինող:

Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ չի կարելի բացառել, որ Մխիթարյանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: «Մանչեսթեր Յունայթե՞դ»: Մեղք կլիներ նրանց հետ բանակցություններից հրաժարվելը»,-ասել էր Ռայոլան:

Ավելի վաղ Ռայոլան ասել է, որ «Բորուսիան» խոստացել էր Մխիթարյանին, որ 2016-ի ամռանը նա կարող է հեանալ թիմից: «Սակայն, նրանք, կարծես, վախեցան երկրպագուներից և հանկարծ սկսեցին ասել, թե Մխիթարյանը պետք է ակումբում մնա մինչև պայմանագրի ավարտը: Դա շատ վատ որոշում է... Մխիթարյանը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել` սա նրա համար եզակի շանս է»,-ասել է Ռայոլան: «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագիրը սպառվում է 2017-ին:

Ընթերցեք նաև. Մխիթարյանի գործակալ. «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հրաժարվելը մեղք է

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---