Հանրայինը կհեռարձակի փոքր երկրների ԵԱ-ում բասկետբոլի հավաքականի հանդիպումները

Հանրայինը կհեռարձակի փոքր երկրների ԵԱ-ում բասկետբոլի հավաքականի հանդիպումները

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Մոլդովայում մեկնարկում է տղամարդկանց Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցելու է նաև Հայաստանի հավաքականը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել խաղերը հեռարձակելու իրավունք և հայ մարզասերները հնարավորություն կունենան ուղիղ եթերում դիտել Հայաստանի ընտրանու մասնակցությամբ խաղերը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի բաժինը:

Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում, որտեղ մրցելու է Մոլդովայի, Անդորրայի և Ուելսի հավաքականների հետ:

28 հունիսի

19:15 Մոլդովա-Հայաստան

29 հունիսի

14:45 Անդորրա-Հայաստան

30 հունիսի

14:45 Հայաստան-Ուելս

Առաջին հորիզոնականներում գտնվող հավաքականները դուրս կգան կիսաեզրափակիչ:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ: Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---