Բասկետբոլի Հայաստանի հավաքականները ընկերական հանդիպումներ կունենան Իրանի թիմերի հետ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականները ընկերական հանդիպումներ կունենան Իրանի թիմերի   հետ

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներ կունենա Իրանի բասկետբոլի մեծահասակների և երիտասարդական թիմերի հետ:

Նախապատրաստվելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականը ուժերը կչափի Իրանի թիմի հետ: Խաղերը կկայանան հունիսի 24-ին և 25-ին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք առաջին խաղը նախատեսված է հունիսի 24-ին ժամը 17:00-ին, որտեղ կմրցեն Հայաստանի երիտասարդական թիմը և Իրանի ազգային հավաքականը: Իսկ ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի հավաքական - Իրանի երիտասարդական հավաքական հանդիպումը:

Հունիս 25-ին՝ ժամը 15:00-ին կմրցեն Հայաստանի երիտասարդական հավաքականը և Իրանի երիտասարդական հավաքականը: Ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքական - Իրանի ազգային հավաքական խաղը:

Խաղերի մուտքն ազատ է:

2016-ին Հայաստանը բասկետբոլի Եվրոպական առաջնություններում ներկայացված կլինի միանգամից 4 հավաքականով, ինչը ռեկորդային ցուցանիշ է ՀՀ պատմության մեջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---