Թուրք գործարարները միացել են Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ «պայքարին»27 մարտի 2007 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Վաշինգթոնում կայացած ամերիկացի եւ թուրք քաղաքական գործիչների եւ գործարարների 26-րդ ամենամյա կոնֆերանսին քննարկվել է Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման հարցը: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, քննարկման եւս մեկ թեմա էր Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձեւի ընդունումը: «Ամեն բան ասված է եւ ես հուսով եմ, որ բանաձեւը (Հայոց ցեղասպանության մասին) չի անցնի»,- ասել է Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Էրգին Սայգյունը Վաշինգթոնում թուրքական դեսպանատանը կայացած ընդունելությանը: Թերթը գտնում է, որ եթե նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունվի Կոնգրեսի կողմից, ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվի: «Անկախ այն բանից, թե ինչպիսի բանաձեւ կընդունի Կոնգրեսը, Ամերիկայի դիրքորոշումը չի փոխվի: Մենք, այնումաենայինիվ, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չի անցնի»,- հայտարարել է Անկարայում ԱՄՆ դեսպան Րոն Ուիլսոնը: Turkish Daily News-ը նաեւ նշում է, որ կոնֆերանսին ներկա են գտնվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանը եւ Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |