ԵԱՀԿ առաքելություն. Հրդեհները Ղարաբաղում չոր եւ շոգ եղանակի հետեւանք էին28 մարտի 2007 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2006 թվականի հունիսից սեպտեմբեր Լեռնային Ղարաբաղում եւ մերձակա տարածքներում զորքերի շփման գծում հրդեհներ են եղել: Ձմեռային ամիսներին աննախադեպ շատ տեղումների եւ գարնան սկզբին չոր եւ շոգ եղանակի համադրության արդյունքում իդեալական պայմաններ էին ստեղծվել հրդեհավտանգ եղանակի վաղաժամ ձեւավորման համար: Այդ մասին, հղում անելով ԵԱՀԿ հրդեհված տարածքների դիտարկման առաքելության պատրաստած զեկույցին, հայտարարել է ԵԱՀԿ բնապահպանության եւ տնտեսության հարցերի համակարգող Բերնարդ Սնոուն: Նրա խոսքերով, հրդեհները բնապահպանական եւ տնտեսական վնասի պատճառ հանդիսացան եւ սպառնալիք ստեղծեցին մարդկանց առողջության եւ անվտանգության համար: Մի շարք դեպքերում տեխնիկայի եւ հրդեհների դեմ պայքարի փորձի բացակայությունը թույլ չեն տվել տեղաբնակներին, հակահրդեհային ծառայություններին եւ անվտանգության ուժերին տեղայնացնել հրդեհները: Հրդեհների դեմ պայքարը դժվարացնող լրացուցիչ գործոններ հանդիսացան այն, որ հրդեհված էին ականապատ եւ չգործարկված զինամթերքի առկայությամբ տարածքներ, ինչպես նաեւ ընդհանուր լարվածությունը զինված ուժերի միջեւ շփման գծում», հաղորդում է «ԱՊԱ»-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |