Թուրքիայի կողմից հայկական սահմանի շրջափակումն անհիմն է ու անպատճառ30 մարտի 2007 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակության մասնակցությունն Աղթամար կղզու միջնադարյան Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը անհրաժեշտ էր: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, եթե եկեղեցու գմբեթին խաչ դրված լիներ, ապա հայկական կողմի մասնակցությունն ավելի ներկայացուցչական կլիներ, այդ դեպքում եկեղեցու բացմանը կմասնակցեին նաեւ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ներկայացուցիչները:«Սակայն Թուրքիան հրաժարվեց, եւ այդ պատճառով պատվիրակությունն ավելի համեստ էր: Սակայն դա հայկական հուշարձան է, այն պատկանում է մեզ, եւ Հայաստանը պետք է ապահովեր իր ներկայությունը, որպեսզի ցույց տար դա աշխարհին: Նման ռազմավարական կարեւորություն ունեցող կղզու վրա հայկական հուշարձանի առկայությունը հանդիսանում է այն բանի ապացույցը, որ մենք դարերով ապրել ենք այդ տարածքում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նա նաեւ նկատել է, որ «չնայած հայկական պատվիրակությանը խոսքի իրավունք չի տրվել բացման արարողության ժամանակ, սական լռությամբ եւ պարզապես ներկայությամբ Հայաստանը կարողացավ աշխարհին հասցնել իր ուղերձը»: «Լավ կլիներ, որպեսզի Թուրքիան ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկեր Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար եւ բացեր սահմանները, դա նորմալ գործընթաց է, եւ միայն նման պայմաններում արդյունավետ կլիներ նման ծրագրերի իրականացումը: Թուրքիայի կողմից հայկական սահմանի շրջափակումն անհիմն է ու անպատճառ, եւ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը, դա նորմալ իրավիճակ կստեղծի երկրների միջեւ: Միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո կարելի կլինի կառուցողական երկխոսություն տանել»,- ասել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Նովոտսի-Առմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |