Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն

PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 412 կգ արդյունքով դարձավ երիտասարդներիԱշխարհի առաջնության չեմպիոն:

Թբիլիսում կայացած ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ) պոկում վարժությունում բարձրացրել է ծանրաձողը բոլոր երեք մոտեցումների ժամանակ: Նախ 175 կգ, հետո 182 կգ և վերջում էլ 187 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նախ գլխավերևում է պահել 210 կգ, այնուհետև 220 կգ և 225 կգ և կրկին արժանացել փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 412 կգ արդյունքով Մարտիրոսյանը դարձել է երիտասարդների Աշխարհի առաջնության չեմպիոն, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հայաստանը երիտասարդների այս առաջնությունում ներկայացնում էին Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը Թբիլիսիում մեկնարկել է հունիսի 23-ին և ավարտվել՝ հուլիսի 2-ին:

Ընթերցեք նաև.Ծանրորդ Արփինե Դալալյանը 7-րդն է երիտասարդական ԵԱ-ում

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---