Ծանրորդ Արփինե Դալալյանը 7-րդն է երիտասարդական ԵԱ-ում 2 հուլիսի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը 7-րդն է ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում: Թբիլիսում ընթացող ԵԱ մրցումային վերջին օրը +75 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դալալյանը պոկում վարժությունում բարձրացրել է 90 կգ, իսկ հրումում` 121 կգ: Երկամարտի 211 կգ արդյունքով Դալալյանը զբաղեցրել է 7-րդ տեղը: Հուլիսի 2-ին մեդալների համար կպայքարի նաև Հայաստանի վերջին ներկայացուցիչը` պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտե մամուլի ծառայությունը: Ավելի վաղ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Թբիլիսիի աշխարհի առաջնությունում: Պոկում վարժությունում Գասպարյանը բարձրացրել է 160 կգ, իսկ հրումում` 199 կգ: Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել ուզբեկ Ֆարհաբեկ Սոբիրովը: Իսկ ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը (69 կգ) աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 205 կգ արդյունքով 5-րդ տեղն է զբաղեցրել: Պողոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 93 կգ, նա չկարողացավ բարձրացնել 96 կգ: Հրում վարժությունում Պողոսյանը գլխավերևում պահեց միայն 112 կգ ծանրաձողը: Երկամարտի 205 կգ արդյունքով նա միայն 5-րդ տեղում է: Աշխարհի չեմպիոն դարձավ Էկվադորի ներկայացուցիչ Բարերա Դայոմեսը: Հայաստանի ներկայացուցիչներից Դավիթ Հովհաննիսյանը 8-րդ տեղում էր: Տղամարդկանց 77 կգ քաշային կարգի պայքարում Հովհաննիսյանը պոկել է 145 կգ և հրել 175 կգ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |