Ստարտափը ստեղծել է Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությունն ու ծրագրավորողների «արտադրություն» կհիմնի

Ստարտափը ստեղծել է Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությունն ու ծրագրավորողների «արտադրություն» կհիմնի

PanARMENIAN.Net - Հայաստանում ու Սան Ֆրանցիսկոյում գործող 1AI Solutions ստարթափը ստեղծել է Reddit համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի արհեստական բանականությունը:

1AI Solutions-ը նման արդյունք ստանալու համար վերլուծել է Օհանյանի մտավոր գործունեությունը վերջին 5 տարում, որպեսզի ճշգրտորեն վերարտադրի իր որոշումներ ընդունելու մեխանիզմներն ու շփվելաձևը: Օհանյանի մարմինը ստեղծելու համար օգտագործվել է 3D տպագրություն:

«Հայաստանում պակասում են որակյալ ՏՏ-մասնագետներ: Մեզ մարդիկ են անհրաժեշտ, որոնց մենք չենք կարող գտնել: Օրերից մի օր մեր կադրերի բաժնի ղեկավարն ասաց որ պետք է կլոնավորել Սիլիկոնե հովտի աշխատակիցներին: Նա կատակում էր, բայց միտքը մեզ դուր եկավ», - ասել է ստարտափի գլխավոր տնօրեն Ջ.Պ. Հակոբյանը:

«Օհանյանի հետ աշխատելը հեշտ էր: Մենք միավորել ենք Reddit-ից տվյալները, Ted-ում նրա ելույթները, սոցցանցերի տվյալները՝ հասկանալու, ինչպես է նա մտածում և գործում», - նշել է Հակոբյանը:

Ալգորիթմիկ նեյրոբիոլոգիայի, ավտոնոմ ծրագրային ապահովման ու ծրագրային նախագծման շնորհիվ 1AI Solutions-ը պատրաստվում է հիմնադրել միջազգային ՏՏ-մասնագետների մասսայական «արտադրություն»:

Avedis 1.0 անվանումը ստացած նախագիծն աշխատում է ավելի լավ, քան ենթադրվում էր: Ինքը Ալեքսիս Օհանյանը նշել է, թե համոզված չէ, որ աշխարհը պատրաստ է նման նորամուծությունը: Նա հայտնել է նաև, որ Ավետիսն իր ապուպապի անունն է եղել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---