Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել կիսաեզրափակիչ:

Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ: Հայաստանի ընտրանին առաջին քառորդում գերազանցել է մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրել է առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով:

Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը Աննա Ասլանյանն էր` 20 միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանն ասել է. «Ամենաքիչը, որ պետք է անենք, դա եզրափակիչ դուրս գալն է: Մենք մեր առաջ հենց այս խնդիր ունենք: Բայց նաև պետք է քաջ գիտակցենք, որ եթե հասել ենք եզրափակիչ, ապա ամենայն հավանականությամբ, մրցելու ենք Վրաստանի թիմի հետ: Եվ այս մրցաշարն անցկացվում է հենց Վրաստանում»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---