Եվրահանձնաժողովը պատրաստ է աջակցել Հայաստանին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 7 ապրիլի 2007 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայութունը: Իր ուղերձում Եվրահանձնաժողովի նախագահը, մասնավորապես, նշում է, որ Եվրոպական հանձնաժողովն ակնկալում է Հայաստանի հետ ներդաշնակ եւ ամուր հարաբերությունների զարգացման շարունակականություն, մասնավորապես ԵՀ-Հայաստան գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ամբողջական իրականացման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի միջոցով:Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունն իր առաջ ունի քաղաքական ու տնտեսական բարեփոխումների իրականացման կարեւոր օրակարգ: Այն ներառում է ժողովրդավարական գործընթացի շարունակություն եւ տարբեր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսություն: Ժոզե Մանուել Բարոզոն նշել է, որ արտաքին հարաբերություններում, իհարկե, մեծ մարտահրավեր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակականությունը: Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն այս հարցում պատրաստ է աջակցել Հայաստանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին:«Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է աջակցել Ձեր ջանքերին` կառուցելու բարգավաճ պետություն, հարգելու մարդու իրավունքները եւ օրենքի իշխանությունը, միաժամանակ, իրականացնելու հաջող տնտեսական ու հասարակական զարգացման քաղաքականություն: Հուսով եմ, որ Ձեր կառավարությունը կկարողանա ավելի խորացնել ժողովրդավարությունը, մասնավորապես, ապահովելով ընտրական գործընթացի կազմակերպումը` ժողովրդավարական ընտրությունների ԵԱՀԿ եւ այլ միջազգային չափորոշիչներին համապատասխան»,- ասվում է ուղերձում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |