Թուրքիան խոչընդոտում է Ռուանդայի մասին ցուցահանդեսի բացմանը Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով10 ապրիլի 2007 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) կտրականապես դատապարտում է թուրքական կառավարությունը, որն արգելակում է Ռուանդայի ցեղասպանությանը նվիրված ցուցադրության բացումը ՄԱԿ-ում, քանի որ այնտեղ անուղղակիորեն հիշատակվում է Հայոց ցեղասպանությունը: «Ցավոք, դա Հայոց ցեղասպանության ուրացման արշավի հերթական օրինակն է»,-նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ըստ AP հաղորդագրության, Միավորված ազգերի կազմակերպությունն, ընդունելով Թուրքիայի բողոքը, հետաձգել է ցուցահանդեսի բացումը, որը կազմակերպվել է Aegis Trust միջազգային կազմակերպության կողմից: Թուրքական առաքելությունը դեմ էր քանի որ ցուցահանդեսում օգտագործվում է «ցեղասպանություն» բառը, որն առաջին անգամ օգտագործել է փաստաբան Ռաֆայել Լեմկինը հայերի զանգվածային սպանությունների եւ այլ հանցագործությունների վերաբերյալ: Մեկնաբանելով իրավիճակը, Aegis Trust -ի բրիտանական բաժանմունքի ղեկավար Ջեյմս Սմիթն ասել է. «Եթե մենք չենք կարող այդ երեւույթը ճիշտ ընկալել, դա հարցականի տակ է դնում ՄԱԿ-ի բոլոր արժեքները եւ հակասում է ՄԱԿ-ի նպատակներից մեկին` ցեղասպանության կանխմանը: Դուք չեք կարող ուսումնասիրել պատմության դասերը, եթե պատրաստվում եք թաքցնել ամբողջ պատմությունը: Իսկ ի՞նչ կասեք պատասխանատվության վերաբերյալ: Ի՞նչ կասեք անպատժելիությանը վերջ դնելու մասին, եթե դուք մտադիր եք թաքցնել ճշմարտության մի մասը: Դա ուղղակի ծիծաղելի է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |