Վրացիներին թշնամու կերպար է անհրաժեշտ, որն էլ դարձել է հայի կերպարը12 ապրիլի 2007 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը դեռեւս իրեն պետություն չի զգում, ուստի եւ կա ինքնահաստատման քաղաքականություն, որը ենթադրում է ազգայնականություն: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամ Պաատա Զաքարեիշվիլին: Նրա խոսքերով, այն առավելապես զգացվում է կենցաղային մակարդակով, սակայն վրացիների համար թշնամու կերպար է անհրաժեշտ, որն էլ դարձել է հայի կերպարը: «Սակայն դա հայերի մեղքը չէ, արմատները վրացիների մեջ են, վրացական մտածելակերպի: Նրանք վատ են վերաբերվում նաեւ ադրբեջանցիներին: Ճիշտ է, այժմ չեն ասում, ինչպես Գամսախուրդիայի ժամանակ` «Վրաստանը վրացիների համար», սակայն որոշ բաներ այն ժամանակներից մնացել են: Ջավախքի խնդրում մեղավորը միայն վրացական կառավարությունն է: Ես կարծում եմ, որ ինքնավարություն տրամադրելու մեջ ոչ մի վտանգավոր բան չկա, այդ թվում Ջավախքին: «Ինքնավարություն» հասկացությունը ենթադրում է միայն ինքնակառավարում»,-ընդգծել է Զաքարեիշվիլին: Նա հիշեցրել է, որ վրաց հանրությունը վախ ունի ինքնավարությունների վերաբերյալ: «Դա միանգամայն բացատրելի է, եթե հաշվի առնենք Վրաստանի փաստորեն անջատված ինքնավարությունները` Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Մենք քննարկում ենք ինքնավարությանը հասնելու ջավախահայերի բոլոր քայլերը, մինչեւ լիակատար անջատում, սակայն չէ որ դա այդպես չէ: Վախի պատճառն այն է, որ մենք չգիտենք միմյանց: Մենք պետք է նստենք եւ քննարկենք, թե ինչ են ուզում Ջավախքի հայերը եւ ինչ կարող է առաջարկել նրանց Վրաստանը»,-ասել է Պաատա Զաքարեիշվիլին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |