Մարմնամարզուհի Հուրի Գեբեշյանն Օլիմպիադայում նոր տարր է կատարել և հեռացել մեծ սպորտից 8 օգոստոսի 2016 - 09:30 AMT PanARMENIAN.Net - Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրեց կին մարմնամարզիկ` ամերիկահայ Հուրի Գեբեշյանը, ով հանդես է եկել բազմամարտի որակավորման փուլում: Հայ մարզուհուն չի հաջողվել դուրս գալ եզրափակիչ փուլ, սակայն նա բոլոր վարժությունները հաջող կատարեց՝ չընկնելով և կոպիտ սխալներ թույլ չտալով: Բացի այդ, Հուրին զուգահեռ պտտաձողերի վրա նոր տարր է կատարել, որն իր անունով կկոչվի: Տարրը հետևյալն է. վարժությունը սկսելուց առաջ Գեբեշյանը հրվեց առաջին ձողից և պտտվելով 360 աստիճան բռնվեց մյուսից: Սովորաբար, մարզիկների՝ ձողից բռնվելուն և կախվելուն օգնում են մարզիչները՝ գետնից նրանց բարձրացնելով:
Բազմամարտի 53.748 արդյունքով Հուրի Գեբեշյանը գրավեց 37-րդ տեղը: Եզրափակիչ անցնելու համար անհրաժեշտ էր տեղ գտնել լավագույն 24 մարզուհու ցանկում: Հուրի Գեբեշյանն Օլիմպիական խաղերի ավարտից հետո կհեռանա մեծ սպորտից։ «Հրաշալի զգացողություն ունեմ` վերջապես Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու կապակցությամբ։ Անասելի հպարտ եմ և ոգևորված Հայաստանը այս խաղերին ներկայացնելու համար։ Կարծում եմ` գրանցած արդյունքիցս գոհ եմ, քանի որ արեցի այն ամենն, ինչի ունակ էի։ Ամեն անգամ մրցելույթներիցս հետո գործիքները համբուրելը կապված էր այն բանի հետ, որ Օլիմպիական խաղերն իմ վերջին մրցումներն են։ Մարմնամարզությունը ինձ շատ բան է տվել, և ինձ մնում է միայն շնորհակալ լինել այս մարզաձևին»,- ասել է մարմնամարզուհին, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Ի դեպ, Գեբեշյանի մարզական հագուստի վրա պատկերված էր Արարատ լեռը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում` մարմնամարզությունում Հայաստանը ներկայացնում են 3 մարզիկ՝ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Հուրի Գեբեշյանը։ Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը դուրս է եկել նժույգթափեր վարժության եզրափակիչ, որը կկայանա օգոստոսի 14-ին։ Դավթյանին եզրափակիչ դուրս գալ չի հաջողվել: Հուրի Գեբեշյանը ծնվել է 1989-ի հուլիսի 27-ին Մասսաչուսեթսի Քեմբրիջում, Քրիստինե Աբրահամյանի և Հակոբ Գեբեշյանի ընտանիքում։ 2007-ին ավարտել է Նյուտոնի Հյուսիսային ավագ դպրոցը։ Հուրին 2011-ին ավարտել է Այովայի համալսարանը, և ստացել է մարմնակրթական վերապատրաստման. բակալավրի աստիճան։ 2012-նին վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել 2012-ի Օլիմպիական խաղերին, թողել է սպորտը և բժիշկ դառնալու մտադրությամբ ընդունվել Ոեյք Ֆորեսթի բժշկական դպրոց (Wake Forest School of Medicine)։ Ավարտել է 2014-ին, ստացել բժշկական գիտությունների վարպետի աստիճան և այժմ աշխատում է Օհայոյի Քլիվլենդի հիվանդանոցում որպես բուժքույր։ Հետագայում՝ ամուսնու խորհուրդով վերադառնում է մեծ սպորտ: 2015-ի Գլազգոյում աշխարհի առաջնության ժամանակ Հուրի Գեբեշյանը 51,965 միավոր արդյունքով 99 մասնակցի շարքում 68-րդ տեղն է գրավել և հայտնվել էր 11-րդ տեղում, ինչ էլ նրան օլիմպիական նախնական ուղեգիր է տվել: Հուրի Գեբեշյանը ԱՄՆ և Հայաստանի կրկնակի քաղաքացի է։ Կարդացեք նաև՝ Բռնցքամարտիկ Մարգարյանն 1-ին հաղթանակը տարավ Խաղերի 2-րդ օրը WSJ. Հուրի Գեբեշյանն ուզում է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել ՀՀ-ի ուրույն տեղը Photo: Armnoc Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները |