ՌԴ-ն ներկայացնող Եգորյանը՝ թրամարտի Օլիմպիական չեմպիոն

ՌԴ-ն ներկայացնող Եգորյանը՝ թրամարտի Օլիմպիական չեմպիոն

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի Յանա Եգորյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ՝ թրամարտում:

Եզրափակչում նա 15:14 հաշվով հաղթել է ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին:

Յանա Եգորյանը ծնվել է 1993-ին Երևանում, իսկ 6 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան: 2015-ի աշխարհի չեմպիոն է, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014):

2010-ին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012):

2010-2012-ին Եգորյանը զգալի հաջողությունների է հասել կրտսեր և պատանեկան մակարդակներում՝ ոսկե մեդալ Սինգապուրում (2010) պատանեկան օլիմպիական խաղերի անհատական և թիմային մրցումներում, Մոսկվայում (2012) աշխարհի պատանեկան առաջնությունում անհատական մրցույթի հաղթանակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---