Ըմբիշներ Հարությունյանը և Ալեքսանյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ16 օգոստոսի 2016 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ռիո դը Ժանեյրոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգում Միհրան Հարությունյանը քառորդ եզրափակչի մենամարտն անցկացրել է Հարավային Կորեան ներկայացնող Հանսու Ռյուի հետ: Հարությունյանը 2:1 հաշվով հաղթել է աշխարհի նախկին չեմպիոնին, գրում է Armsport.am-ը: Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի ադրբեջանցի Ռասուլ Չունաևի հետ: Ավելի վաղ 66 կգ քաշային կարգում հանդես եկող Միհրան Հարությունյանը 9։0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակ տարավ եգիպտացի Սալեմ Կակի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել ռումինացի Ալեքսուս Ցիուրարիուի նկատմամբ՝ 8:0 հաշվով: Եզրափակչի ուղեգրի համար Ալեքսանյանը կմրցի թուրք Չենկ Իլդեմի հետ: Հայ ըմբիշը 98 կգ քաշայինների 1/8 եզրափակչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինինին: Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում «Լադանիվան» Եվրատեսիլի եզրափակչում է Եզրափակչում է նաև Վրաստանը, Ադրբեջանը, որն առաջին կիսաեզրափակչին է մասնակցել, եզրափակիչ դուրս չի եկել |