Միհրան Հարությունյանը արծաթ նվաճեց Հայաստանի համար` խայտառակ մրցավարության պայմաններում

Միհրան Հարությունյանը արծաթ նվաճեց Հայաստանի համար` խայտառակ մրցավարության պայմաններում

PanARMENIAN.Net - Ռիոյում անցկացվող օլիմպիադայում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը պարտվել է եզրափակիչում` Հայաստանի համար արծաթ նվաճելով ընթացիկ օլիմպիադայում:

Հարությունյանը պարտվել է սերբ Դավոր Ստեֆանեկին, մրցավարների ակնհայտ կողմնապահության պայմաններում: Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում աչքի հատվածում վնասվածք է ստացել:

Երկրորդ խաղակեսում Ստեֆանեկն իրեն հատկապես պասիվ էր դրսևորում ու խախտում կանոնները: Կիսաեզրափակիչում 66 կգ քաշային կարգում հանդես եկող Հարությունյանը հաղթել էր ադրբեջանցի Ռասուլ Չունաևին 4-1 հաշվով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---