Կրասնոդարում հարգանքի տուրք են մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին21 ապրիլի 2007 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Կրասնոդարում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն: Ինչպես հայտնել են Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, 09.00-ից քաղաքի հայկական եկեղեցու բակում ուղիղ հեռարձակում է կազմակերպվելու Ցեղասպանության զոհերի Հուշահամալիրի զանգվածային երթից, որն անցնելու է Երեւանում: 11.00-ին Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում պատարագ է անցնելու, որից հետո հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ են դրվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Խաչքարին: Միջոցառումը հայկական եկեղեցու բակում կավարտվի Հիշատակի հանրահավաքով:16.00 Կրասնոդարի շրջանի մշակույթի վարչության շրջանային ցուցասրահում Կրասնդարում կբացվի Կրասնոդարի գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին: Ցուցահանդեսը գործելու է մինչեւ մայիսի 13-ը: Նմանատիպ միջոցառումներ կանցնեն Կրասնոդարի շրջանի բոլոր քաղաքներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |