ՌԴ ՊՆ-ն հերքել է Հալեպին ավիահարվածներ հասցնելու մասին լուրերը19 օգոստոսի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է արտասահմանյան ԶԼՄ-ների հաղորդագրությունները սիրիական Հալեպի Ալ Քվաթերջի շրջանին օգոստոսի 17-ին ավիահարվածներ հասցնելու մասին: «Մենք բազմիցս ենք ասել, որ Սիրիայում գործող ռուսական օդուժը երբեք չի թիրախավորում օբյեկտներ, որոնք գտնվում են բնակելի տարածքներում: Առավել ևս դա վերաբերում է արևմտյան ԶԼՄ-ների հիշատակած Հալեպ քաղաքի Ալ Քվաթերջի շրջանին, որը հարում է վերջերս ռուսական հումանիտար նախաձեռնության շրջանակում տեղաբնակների անվտանգ ելքի համար բացված միջանցքներին »,-ասել է լրագրողներին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Պան Գի Մունը հերթական անգամ կոչ է արել շաբաթական մարտական գործողությունների 48-ժամանոց պարտադիր դադար հաստատել, որը թույլ կտա օգնություն հասցնել բնակչությանը Հալեպում, ինչպես նաև կդրդի «Մոսկվային ու Վաշինգտոնին շուտափույթ պայմանավորվածության հասնել հրադադարի վերաբերյալ»: Պան Գի Մունի զեկույցը կքննարկվի ՄԱԿ ԱԽ նիստում օգոստոսի 22-ին: Հուլիսի վերջում Ռուսաստանը և Սիրիայի կառավարությունը լայնածավալ հումանիտար գործողություն են մեկնարկել Հալեպում: Նրանք միջանցք են բացել, որով քաղաքից կարող են դուրս գալ խաղաղ բնակիչներն ու զենքը վայր դրած գրոհայինները: Նախագահ Ասադը համաներում է խոստացել այն զինյալներին, որոնք 3 ամսվա ընթացքում վայր կդնեն զենքը:Ահաբեկիչներն իրենց հերթին հաշվեհարդարի սպառնալիքով արգելում են քաղաքացիներին հեռանալ դեպի կառավարության կողմից վերահսկվող շրջաններ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա |