Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը $95 միլիոնի բաժնետոմս է վաճառել

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը $95 միլիոնի բաժնետոմս է վաճառել

PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ բաժնետոմսերի մեծ քանակ է վաճառել` ֆինանսավորելու համար իր ընտանիքի բարեգործական նախագծերը:

Մոտ $95 միլիոնի ավելի քան 760.000 բաժնետոմսերի վաճառքն իրականացրել են Ցուկերբերգի և նրա կնոջ` Պրիսցիլլա Չանի Chan Zuckerberg Initiative Holdings բարեգործական հիմնադրամն ու Chan Zuckerberg Foundation հիմնադրամը: Բաժնետոմսերի գինը կազմել է $122,85-$124,31 մեկ արժեթղթի համար, հայտնում է «Կոմերսանտը»:

Դեկտեմբերին ծնվեց Մարկ Ցուկերբերգի դուստրը, որին Մաքս անվանեցին: Այդ իրադարձության պատվին նա որոշեց բարեգործական նպատակների համար հատկացնել իր ընկերության բաժնետոմսերի 99 տոկոսը, որոնց արժեքն այդ պահի դրությամբ $45 մլրդ էր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---