ԶԼՄ-ներ. Էրդողանը ՌԴ-ին 5 մլրդ դոլար փոխհատուցում կվճարի խոցված ռուսական ինքնաթիռի համար23 օգոստոսի 2016 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդական և թուրքական «Նոր ժամանակաշրջան» (Yeniçağ) թերթի սյունակագիր Ահմեթ Թաքանը հայտարարել է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կփոխհատուցի Ռուսաստանին թուրք զինվորականների կողմից 2015-ին խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռի համար: Ըստ Թաքանի՝ փոխհատուցումը կազմելու է 5 միլիարդ դոլար, հայտնում է Tert.am-ը «Ջումհուրիյեթ»-ի վրա հղումով։ Իր վերջին հոդվածում Գյուլի խորհրդականն այսպես է ներկայացրել իրավիճակը. «Երբ նախագահ Էրդողանը ջերմ զգացումներով վերադարձավ Ռուսաստանից, արտաքին գործերի նախարարության միջանցքներում քչփչում էին փոխհատուցման այնպիսի գաղտնի մտադրության մասին, ինչպիսին Իսրայելի դեպքում եղավ: Որքան էլ ասվի, թե սա գաղտնի տեղեկություն է, լրագրողի իմ պարտքն է բացահայտել այս տեսակ նորությունները հանրության առաջ»: Ըստ Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի՝ Իսրայելը պարտավորվում է 20 միլիոն դոլար գումար վճարել թուրքական «Ազատության տորմիղ» (Mavi Marmara) նավում սպանված մարդկանց ընտանիքներին: Փոխհատուցումը պետք է արվի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 25 օրվա ընթացքում: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը, ասել էր. «Մենք ցույց ենք տալիս մեր ափսոսանքը: Նշում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք վերականգնել հարաբերություններն ու փոխհատուցել կրած վնասները: Սա է ամբողջ իրավիճակը, սա միակողմանի հարաբերություն չէ, այս գործն արդեն քաղցրության կողմն է թեքվում»: ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել: Թուրքիան ներողություն է խնդրել Ռուսաստանից խոցված ռմբակոծիչի համար: Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն (2014-2016) հայտարարել է, թե հենց ինքն է տվել այն հրամանը, որն ի կատար ածելիս թուրքական ԶՈՒ-ն 2015 թ․ նոյեմբերի 24-ին խոցել է ռուսական ՍՈւ-24 ռազմական օդանավը: Դավութօղլուն մասնավորապես նշել է, որ իր տված հրամանը վերաբերել է ոչ թե հատկապես ռուսական ինքնաթիռի ոչնչացմանը, այլ եղել է Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանն ուղղված ընդհանուր հրահանգ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |