Գերմանիայում նշվում է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-24-ը Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին: Կենտրոնական միջոցառումները նախատեսված են Ֆրանկֆուրտում, Քյոլնում եւ Բեռլինում, որոնց ներկա կլինեն գերմանական դաշնային եւ երկրամասային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, գիտական եւ մշակութային աշխարհի ներկայացուցիչներ:



Բեռլինում միջոցառումը կանցկացվի քաղաքի ամենամեծ եկեղեցիներից մեկում` քաղաքի կենտրոնում գտնվող Ֆրանսիական տաճարում: Երեկոն կբացի Բեռլինի հայ համայնքի նախագահը: Ելույթով հանդես կգան ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը եւ Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---