Դիտորդական առաքելության ներկայությունն ընտրություններին պարտավորություն չէ, բայց իրավունք

PanARMENIAN.Net - «Դիտորդական առաքելության ներկայությունն այս կամ այն երկրի ընտրություններին, տվյալ երկրի պարտավորությունը չէ, բայց իրավունքն է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, Հայաստանի իշպանություններն իրենք են հրավիրել դիտորդներին, որպեսզի հետագայում հանդիմանություններ չլինեն ընդդիմության կողմից: «Սակայն դիտորդները չեն խաղում կուսակցության շրջկոմների հրահանգիչի դեր: Ընտրությունների համար պատասխանատվություն են կրում ոչ միայն իշխանությունները, այլեւ ընդդիմությունը, մի խոսքով, երկրի հանրությունը: Բազմաթիվ երկրներ կան, որտեղ դիտորդական առաքելությունները արգելված են օրենքով: Այնպես որ. ինչ-որ պարտավորությունների խախտման մասին պետք է չէ խոսալ»,- ընդգծել է Քոչարյանը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---