Apple-ը սեպտեմբերի 13-ից այլևս չի սպասարկի iPhone 4-երը

Apple-ը սեպտեմբերի 13-ից այլևս չի սպասարկի iPhone 4-երը

PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերի 13-ից Apple ընկերությունն այլևս չի սպասարկի iPhone 4 CDMA սմարթֆոնները: Այդ պահից սարքերը կհամարվեն հնացած և չեն սպասարկվի Կալիֆորնիայից դուրս:

Այժմ ԱՄՆ-ում հնացած և աշխարհի մյուս երկրներում շրջանառությունից հանված Apple-ի մշտապես թարմացվող ցուցակում են ընդգրկված iPhone 3 և iPhone 3GS մոդելները, հայտնում է ՌԲԿ-ն:

Առաջիկա ամսում ցանկը կհամալրվի 2009թ. թողարկման 20-դյույմանոց iMac-ով, 2010թ. Mac mini-ով և Mac mini Server-ով: Միաժամանակ 2008թ. նմուշի 13-դյույմանոց MacBook-ը, ինչպես նաև iPod shuffle 2G (2007-2008թթ.), iPod classic 120 Gb-ն, iPod touch 2G-ին և iPod nano 4G-ին կդասվեն աշխարհում շրջանառությունից դուրս եկածների շարքին:

Ըստ Apple-ի նորմերի, հնացած են համարվում այն գաջեթները, որոնք հանվել են արտադրությունից ավելի քան 5, բայց ոչ ավելի քան 7 տարի առաջ: Ավելի քան 7 տարի առաջ արտադրված սարքերը ստանում են «շահագործումից դուրս եկածների» կարգավիճակ: Շահագործումից դուրս եկած գաջեթների նորոգումը գործնականում անհնար է դառնում, քանի որ սպասարկող ընկերություններն այլևս չեն կարող պահեստամասեր պատվիրել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---