Թուրքական օդուժը թիրախներ է ոչնչացրել Իրաքի հյուսիսում 6 սեպտեմբերի 2016 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Թուրքական օդուժն ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային հատվածում, որտեղ, ինչպես հայտարարում են Անկարայում, գտնվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ղեկավարությունը: Ոչնչացվել է 12 թիրախ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Reuters-ի վրա հղումով: Ըստ գործակալության, թիրախները գտնվում են Մեթինա և Հաքուրկ շրջաններում: Ավիահարվածների այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նախկինում Թուրքիան բազմիցս է ավիահարվածներ հասցրել քուրդ ապստամբների դիրքերին Իրաքի հյուսիսում այն բանից հետո, երբ 2015-ի հուլիսին Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեց զինված հակամարտությունը ՔԱԿ հետ: Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |