Ռուսաստանը կֆինանսավորի՞ նոր ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանում30 ապրիլի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմը պատրաստ է լիովին ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով աղբյուրին Հայաստանի կառավարությունում: Նրա խոսքերով, այդ առումով որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել կողմերի միջեւ Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալության` Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի, ներդրումների փոխարեն Ռուսաստանը կդառա նոր Հայկական ԱԷԿ-ի համասեփականատերը: Այսուհետ Ռուսաստանը կհավակնի ռուս մասնագետների մասնակցությամբ արտերկրում կառուցվող ատոմային կայանների մասնաբաժնին: Ռոսատոմում ասում են, որ դա կարող է լինել 5-ից մինչեւ 20-30 տոկոսը: Ինքը Կիրիենկոն Երեւանում հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է մասնագետներ տրամադրել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հետ կապված անհրաժեշտ աշխատանքների կատարման համար: Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ատոմակայան կառուցել, քանի որ երկիրն այլ հնարավորություն չունի լրացնելու համար Մեծամորի Հայկական ատոմակայանի հզորությունները նրա փակումից հետո: Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ունենա ատոմային էներգետիկա եւ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են: Նշենք, որ գործող ՀԱԷԿ-ի փակման համար «կանաչ մարգագետնի» մեթոդով կպահանջվի շուրջ 240 մլն դոլար: Նրա շահագործման ժամկետը, ըստ տեխնիկական պահանջների, ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Նոր եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, պարտավորվել է փակել ատոմակայանը հնարավորինս սեղմ ժամկետում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |