ՄԱԿ-ում վերջապես բացվել է Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը 2 մայիսի 2007 - 14:53 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում եռօրյա ուշացումով բացվել է Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող ցուցահանդեսը: Ուշացումը հրահրել էր Թուրքիան, որը պնդել էր, թե ցուցադրության մի մասը` նվիրված հայերի ջարդին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, պետք է փոխել: Ինչպես հաղորդել է բրիտանական Aegis Trust կազմակերպության ներկայացուցիչը, ի սկզբանե, Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի մասը բացվում էր հետեւյալ խոսքերով. «Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որի ժամանակ շուրջ մեկ միլիոն հայեր սպանվեցին Թուրքիայում, լեհ փաստաբան Ռաֆայել Լեմկինը կոչ արեց Ազգությունների լիգային բարբարոսական հանցագործությունները ճանաչել միջազգային հանցագործություններ»: Նոր տեքստը հետեւյալն է. «1944 թվականին Լեհաստանի հրեա փաստաբան Ռաֆայել Լեմկինը կոչ արեց Ազգերի լիգային ըստ որեւէ խմբին պատկանելության նշանով կատարված զանգվածային սպանությունները համարել միջազգային հանցագործություններ: Նա նշեց հայերի զանգվածային սպանությունը Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ պատմության մեջ տեղ գտած այլ զանգվածային սպանություններ: Նրան չլսեցին»: ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ փոխզիջումային ձեւակերպումը լիովին չի բավարարում հանրապետությանը, սակայյն դա ավելի լավ է, քան ցուցահանդեսի բացման անվերջ հետաձգումը: Թուրք դիվանագետները ցուցահանդեսին ներկա չէին, գրում է Գազետա.ռու-ն: Բացելով ցուցահանդեսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ ցուցահանդեսը նվիրված է Ռուանդայի ցեղասպանությանը եւ նպատակ չունի պատմական եզրակացություններ անել այլ թեմաների շուրջ: ՄԱԿ-ը որեւէ դիրքորոշում չունի մինչ Երկրորդ համաշխարհային պատմությունը կատարված իրադարձությունների վերաբերյալ»,-հայտարարել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |