ՀՀ նախագահը մեկնել է Ղրղզստան

ՀՀ նախագահը մեկնել է Ղրղզստան

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանր սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նա մեկնել է մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Սեպտեմբերի 16-ին Բիշքեկում կկայանա նաև ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի հոբելյանական նիստը, որը կընթանա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նախագահությամբ:

Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին: Իսկ օրվա առաջին կեսին կկայանա արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում նախարարները կքննարկեն պետությունների ղեկավարների խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---