Ծանրամարտիկ Ավագյանը՝ պատանեկան ԵԱ-ի չեմպիոն

Ծանրամարտիկ Ավագյանը՝ պատանեկան ԵԱ-ի չեմպիոն

PanARMENIAN.Net - Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանից Կարեն Ավագյանը ոսկե մեդալ է նվաճել:

Մինչև 17 տարեկանների 85 կգ քաշային կարգում Ավագյանը երկամարտի արդյունքով 330 կգ է (150+180) բարձրացրել, տեղեկացնում է առաջնության կայքէջը: 2-րդ տեղն է գրավել լեհ Յակուբ Միխալսկին՝ 306 կգ արդյունքով:

Երրորդ տեղում է ՌԴ ներկայացուցիչ Գեորգի Կեսաևը՝ 296 կգ-ով: Իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանը 285 կգ արդյունքով այս քաշային կարգում զբաղեցրել է 4-րդ տեղը:

Սեպտեմբերի 15-ին Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանից Կարեն Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել: Մինչև 15 տարեկանների 77 կգ քաշային կարգում Մարգարյանը 280 կգ է (130+150) բարձրացրել՝ սահմանելով այդ տարիքային խմբի Եվրոպայի ռեկորդը:

Մ15 տարեկանների պայքարում 63 կգ քաշային Լիանա Գյուրջյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ 156 կգ (68+88) երկամարտի արդյունքով:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել նաև մինչև 17 տարեկանների մինչև 56 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը, ով նաև փոքր արծաթե (պոկում վարժությունում) ու փոքր բրոնզե (հրումում) մեդալներ էր նվաճել: Նույն տարիքային խմբի մինչև 62 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել պոկումում (երկամարտում` 6-րդ տեղ), իսկ մինչև 15 տարեկանների մինչև 69 կգ քաշային կարգում Տիգրան Ամիրյանը երրորդ տեղն էր զբաղեցրել պոկում վարժությունում (երկամարտում` 4-րդ տեղ):

Առաջնությանը 49 երկիր է մասնակցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---