Պուտինն արձանագրել է «Միասնական Ռուսաստանի» հաղթանակը Պետդումայի ընտրություններում19 սեպտեմբերի 2016 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 18-ի երեկոյան հայտարարել է «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցության՝ նույն օրը կայացած Պետդումայի ընտրություններում տարած հաղթանակի մասին: «Մենք քաջատեղյակ ենք, որ մարդիկ դժվար կյանքով են ապրում, խնդիրներն ու չլուծված հարցերը շատ են, բայց արդյունքն ահա այսպիսին է»,- նախագահի խոսքը մեջբերել է Lenta.ru-ն: Բացի այդ, Պուտինը հավելել է, որ Դմիտրի Մեդվեդևը վստահեցրել է՝ կուսակցությունը շատ լավ արդյունք է գրանցել: «Դժվար է, բարդ է, բայց մարդիկ, միևնույն է, քվեարկել են «Միասնական Ռուսաստանի» օգտին»,- ասել է Պուտինը՝ հավելելով՝ սա նշանակում է, որ ռուսաստանցիները գնահատում են ՄՌ-ի գործադրած ջանքերը: «Քննադատները կարող են ասել, որ, միգուցե, այնքան էլ լավ չենք աշխատում, որքան պետք է, բայց մեզանից լավ ոչ ոք չի աշխատում»,- ասել է նախագահը: Կուսակցական ցուցակներով ընտրվել է 225 պատգամավոր, նույնքան էլ՝ միամանդատ շրջաններից: Հայտնի է, որ խորհրդարանի ստորին պալատ են անցել «Միասնական Ռուսաստանը», Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը և «Արդար Ռուսաստան» կուսակցությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը |