WADA-ն Ալոյանի գործով լսումներ կանցկացնի նոյեմբերին

WADA-ն Ալոյանի գործով լսումներ կանցկացնի նոյեմբերին

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) նոյեմբերին լսումներ կանցկացնի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանի գործով: Այդ մասին հայտնել է նրա մարզիչ Էդուարդ Կրավցովը:

«Նոյեմբերին տեղի կունենա WADA-ի խորհրդակցությունը: Բոլոր մեր եզրահանգումները հաստատվում են, հայտնաբերված դեղամիջոցի առկայությունը մոտ է զրոյին»,-ասել է Կրավցովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Կրավցովը հայտնել էր, որ Ալոյանը դեղամիջոց է ընդունել մրսածության դեմ, որի կիրառումը թույլատրված է արտամրցութային շրջանում:

Ալոյանն իր հերթին հայտարարել էր, որ երբեք արգելված դեղամիջոցներ չի ընդունել: «Ինչպե՞ս կարելի է խթանիչներ օգտագործել լինելով մշտական հսկողության տալ: Ոչ մի իմաստ չկա: Ես երբեք ոչ մի արգելված բան չեմ ընդունել`դա իմ կյանքի սկզբունքն է, դա անհնար է նման հսկողության պայմաններում: Առավել ևս Օլիմպիական խաղերին ընդառաջ դա ոչ մի իմաստ չունի, հիմար է պետք լինել` նման քայլի դիմելու համար»,-ասել էր նա:

Ալոյանը նաև 2012-ի Օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն`2011, 2013թթ., 2009թ. աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, 2010թ. Եվրոպայի չեմպիոն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---