Բռնցքամարտիկ Ալոյանը հերքել է Օլիմպիադա-2016-ում խթանիչներ օգտագործելու մեղադրանքը15 սեպտեմբերի 2016 - 12:15 AMT PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի արծաթե մրցանակակիր, բռնցքամարտիկ Միշա Ալոյանը հայտարարել է, որ երբեք արգելված դեղամիջոցներ չի ընդունել: Սեպտեմբերի 15-ի առավոտյան հաքերների Fancy Bears կայքում հրապարակել է փաստաթղթերի երկրորդ մասը, որոնց համաձայն Համաշխարհային հակախթանիչ գործակալությունը (WADA) հնարավոր է համարում արգելված միջոցների կիրառումը 8 երկրների 25 մարզիկների կողմից, որոնց թվում են նաև Ռիո դե Ժանեյրոյի 14 մեդալակիր: Ցուցակում ընդգրկվել է նաև ՌԴ-ն ներկայացնող բռնցքամարտիկ Միշա Ալոյանը: Ըստ տվյալների, օգոստոսի 21-ին վերցված խթանիչի նմուշը, դրական արդյունք է տվել` տուամինոգեպտան նյութի կիրառման համար: «Ինչպե՞ս կարելի է խթանիչներ օգտագործել լինելով մշտական հսկողության տալ: Ոչ մի իմաստ չկա: Ես երբեք ոչ մի արգելված բան չեմ ընդունել`դա իմ կյանքի սկզբունքն է, դա անհնար է նման հսկողության պայմաններում: Առավել ևս Օլիմպիական խաղերին ընդառաջ դա ոչ մի իմաստ չունի, հիմար է պետք լինել` նման քայլի դիմելու համար»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մարզիչ Էդուարդ Կրավցովը հայտնել է, որ Ալոյանը մրսածության ժամանակ սփրեյ է օգտագործել: «Դա խթանիչ չէ, դա «Ռինոֆլումիցիլ» սփրեյ էր, որը թույլատրվում է օգտագործել մարզվելու շրջանում, եթե կա մրսածություն, ինչն էլ արվել է: Մրցումների ժամանակ ոչ ոք այն չի ընդունել, հիմա ոչ ոք չի ժխտում, «Բ» նմուշի հետևից ընկնելու իմաստ չկա, դեղորայքն անվնաս է»,-ասել է Կրավցովը: Ըստ Կրավցովի, Ալոյանի դեպքում իրավիճակը պետք է հանգուցալուծվի միայն նկատողությամբ: «WADA-ն հետաքննություն կանցկացնի, որպես կանոն նման դեպքերում 99 տոկսով նկատաղություն է հայտարարվում…որևէ խախտում չի եղել, կարծում եմ, առաջիկայում հարցը կփակվի»,-ասել է նա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |