Ռուսաստան. Կոսովոյի վերաբերյալ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը վտանգավոր էքսպերիմենտ է16 մայիսի 2007 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Կոսովոյի վերաբերյալ Մարտի Ախտիսաարիի ծրագիրը, որով նախատեսվում է ինքնուրույն պետության կարգավիճակ տալ Կոսովոյին, վտանգավոր էքսպերիմենտ է»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Յաստրժեմբսկին: Նրա խոսքերով, միջազգային հանրությունը ժամանակ եւ հնարավորություն ունի շարունակելու համար աշխատանքը եւ ավելի հաջող եւ փոխզիջումային բանաձեւ գտնելու որոնումները: «Մենք չենք ցանկանում մասնակցել նախադեպ ստեծղելու տեսակետից չափազանց վտանգավոր մի էքսպերիմենտի, որը ենթադրում է ինքնիշխան պետության մասնատում նրա կամքին հակառակ»,-ասել է Յաստրժեմբսկին: ԵՄ հետ հարաբերությունների զարգացման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ կարգավորման ցանկացած բանաձեւ պետք է արդարացի լինի երկու կողմերի` Բելգրադի եւ Պրիշտինայի համար: «Չի կարող լինել արդարացի որոշում, որը ոտնահարում է մեկ կողմի շահերը եւ բավարարում մյուս կողմին: Նման որոշումն ինքնին անարդար է եւ դանդաղ գործող ական է դնում այդ տարածաշրջանում նոր հակամարտությունների եւ իրավիճակի սրման համար»,-ասել է նախագահի օգնականը: Նա նշել է, որ Ախտիսաարիի ծրագիրն իր ներկայիս տեսքով չի համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին, չի տալիս մի բանաձեւ, որն ընդունելի կլիներ երիու կողմերի համար: «Ցանկացած փոխզիջում միշտ պետք է ոչ միայն համապատասխանի կողմերի շահերին, այլ նաեւ պետք է հավասարապես չոտնահարի յուրաքանչյուր կողմի շահերը»,-ընդգծել է Յաստրժեմբսկին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |