ԱՄՆ կոնգրեսականներ. Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ եւ արդար

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցել են ազատ եւ արդար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի անդամ Ֆրենք Փալոնը` ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի նիստին: Նրա խոսքերով, Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 1991 թվականին անկախություն ստանալուց ի վեր առաջինն են, որ միջազգային դիտորդների դրական գնահատականին են արժանացել: «Այդ հուսադրող արդյունքը հետագայում եւս կաջակցի Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների ամդրապնդմանը, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում»,- ընդգծել է ամերիկացի կոնգրեսականը:



Ֆրենք Փալոնը կոչ է արել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային, որն անհանգստություն էր հայտնում հայակական իշխանությունների կողմից արդար եւ ազատ ընտրություններ անցակցնելու հնարավորության հարցով, Հայաստանին մուծել ողջ գումարը, որը նախատեսված է համաձայնագրի շրջանակիներում` $235 մլն. հայկական գյուղերի զարգացման համար: Նա նաեւ հաստատել է 2008 թվականի համար Հայաստանին տնտեսական օգնության շրջանակներում Կոնգրեսի կողմից $75 մլն.-ի հարցումը: «Այդ օգնությունն ու ԱՄՆ-ի աջակցությունը կաջակցեն տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,- ընդգծել է կոնգրեսականը:



Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Ջոն Նոլենբերգը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին նամակ են հղել` դրանում նշելով Հայաստանի հաջողությունները, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---