Ստամբուլում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Ստամբուլում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Ստամբուլի հյուսիսում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:18-ին, գրում է «Թրենդը» թուրքական Hurriyet-ի վրա հղումով:

Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության, երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Սև ծովի ափամերձ տարածքում է եղել, խորությունը` 11,4 կմ:

Հոկտեմբերի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22.58-ին (Գրինվիչի ժամանակով` 18:58) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.670 և արևելյան երկայնության 43.740 (Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի):

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում ՝ գ. Իսահակյանում ՝ 2-3 բալ ուժգնությամբ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը::

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---