Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի Mac նոր համակարգիչը

Apple-ը հոկտեմբերի 27-ին կներկայացնի  Mac նոր համակարգիչը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Apple-ը կներկայացնի Mac նոր համակարգիչը:

Ըստ փորձագետների, Apple-ի համակարգիչների վաճառքի ցուցանիշները երրորդ եռամսյակում այնքան էլ բարձր չէին, որի պատճառներից մեկը կարող է լինել նաև այն, որ չեն եղել Mac նոր մոդելներ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Apple-ը հուլիս-սեպտեմբերի ֆինանսական հաշվետվության հրապարակման օր էր նշանակել հոկտեմբերի 27-ը, սակայն հետո այն տեղափոխվեց հոկտեմբերի 25-ը:

Ըստ որոշ լուրերի, գրում է պարբերականը, ընկերությունը կարող է ներկայացնել նոր Macbook Pro նոութբուքը, որտեղ մի շարք ֆունկցիոնալ ստեղների տեղը կզբաղեցնի սենսորային OLED էկրանը, որի առանձնահատկությունը կարող է լինել ծրագրային քաստոմիզացիայի հնարավորությունը, կախված այն հավելվածից, որն օգտագործվում է այդ պահին:

Բաժնետոմսերի տոկոսադրույքները նվազել են առնվազն 0,1 տոկոսով հոկտեմբերի 18-ի սակարկությունների արդյունքում: Apple-ի կապիտալիզացիան այժմ գերազանցում է $633 միլիարդը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---