Կրասնոդարի քաղաքային դուման կոչ է արել աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներին դատապարտել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - 2007 թվականի մարտին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը եւ Կրասնոդար քաղաքի հայ համայնքը ստորագրահավաք էին կազմակերպել, դիմելով քաղաքային խորհրդարանի պատգամավորներին, որտեղ կոչ էին անում իրենց ընտրայլներին հանդես գալ մի հայտարարությամբ, որը դատապարտում է 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, ընդամենը հավաքվել էր շուրջ երկու հազար ստորագրություն: Օրերս ստացվել է Դումայի նախագահ Նիկոլայ Կոտլյարովի ստորագրությամբ քաղաքային Դումայի հայտարարությունը, որտեղ ասվում է.«Կրասնոդարի քաղաքային Դումայի պատգամավորները իրենց խորը ցավակցությունն են հայտնում եղբայրական հայ ժողովրդին եւ դատպարտում են 1915-1922 թվականներին իրագործված Հայոց ցեղասպանությունը, որը մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործություն է: Մարդասիրության սկզբունքները եւ հարգանքի տուրքը անմեղ նահատակների հիշատակին պահանջում են ճանաչել եւ դատապարտել Հայ ժողովրդի ցեղասպանությունը: Միայն համապատասխան բարոյական գնահատականը, տրված պետության բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից եւ ցեղասպանությունը դատապարտող նորմատիվ ակտը կարող են հիմք ծառայել հայ ժողովրդի հանդեպ պատմական արդարության հաղթանակի համար, ծառայել ՀՀ եւ ՌԴ ժողովրդների միջեւ անկեղծ վստահության եւ փոխըմբռնման ամրապնդմանը:



Ինչպես հայտնի է, ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դուման երկու որոշում է ընդունել, որով դատապարտվում է հայ ժողվորդի ոչնչացումը 1915-1922 թվականներին եւ ապրիլի 24-ն ընդունվում է որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:



Հույս ենք հայտնում, որ վերոնշյալ հարցը, որ վերաբերում է բազմաչարչար հայ ժողովորդի հանդեպ պատմական արդարության վերականգնմանը, ըմբռնումով կընդունվի բոլոր քաղաքակիրթ պետությունների կողմից համապատասխան ակտերի ընդունման միջոցով»:



Ինչպես հաղորդել է «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը, քաղաքային Դումայի հայտարարությունը մեծ բարոյական նշանակություն ունի Կրասնոդարի հայերի համար, որոնց հավաքական ձայնը լսելի դարձավ խորհրդարանականների կողմից: Հարկ է նշել, որ Կրասնոդարը, ինչպես եւ ողջ Կրասնոդարի մարզը, վերջերս գտնվում է Թուրքիայի սեւեռում ուշադրության կենտրնում, որը բավականին մեծ գումարներ է ներդնում մարզային ներդրումային նախագծերում, ուստի Կրասնոդարի պատգամավորների ազնիվ քայլը պետք է ըստ արժանավույն գնահատվի հայ հանրության կողմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---