ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է գաղտնազերծել գործակալների հոնորարները 4 նոյեմբերի 2016 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ մտադիր է հրապարակել գործակալների հոնորաների չափերը տրանսֆերային համակարգն ավելի թափանցիկ դարձնելու համար: Ֆուտբոլի տրանսֆերային շուկայում հսկայական գումարներ են «պտտվում», սակայն հաճախ գաղտնի է մնում, թե ինչպես են դրանք բաշխվում ակումբների, խաղացողների ու գործակալների միջև: 2001-ին ՖԻՖԱ-ն համաձայնագիր կնքեց Եվրահանձնաժողովի հետ, որով կարող է կանոնակարգել ակումբների միջև տրանսֆերները տարբեր երկրներում: «Չգիտեմ, ճիշտ է դա, թե ոչ, սակայն, հաճախ մարդիկ կարծում են, որ ինչ-որ մութ բաներ են տեղի ունենում տրանսֆերային անցումների ժամանակ: Եթե դուք 1-2 ամսում մի քանի միլիարդ եք փոխանցում, կարևոր է վստահ լինել, որ ամեն ինչ «մաքուր» է կատարվում: Ժամանակն է, 15 տարի անց, լրջոեն վերանայել համաձայնագիրն ու ավելի թափանցիկ դարձնել տրանսֆերային շուկայի աշխատանքը»,-ասել է Ինֆանտինոն, հայտնում է ՏԱՍՍ-ը Reuters-ի վրա հղումով: ՖԻՖԱ-ի ղեկավարը նաև նշել է, որ կցանկանար վերջ դնել այն իրավիճակին, երբ առաջատար ակումբները բազմաթիվ ֆուտբոլիստների են անդամագրում` հետո նրանց վարձակալության տալով: «Ճիշտ չեմ համարում, երբ ակումբն ուղղակի կուտակում է երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներին, իսկ հետո աջ ու ձախ բաժանում: Դա վատ է ֆուտբոլի զարգացման համար, վատ է հենց ակումբների համար»,-ասել է նա: Ինֆանտինոն գլխավորում է ՖԻՖԱ-ն 2016-ի փետրվարից: Այդ պաշտոնում նա փոխարինեց Յոզեֆ Բլատերին: Photo: EPA Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |