Միջազգային հանրությունը լուրջ առաջընթաց է սպասում Ղարաբաղի հարցով բանակցություններում 8 հունիսի 2007 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության ներկայացուցիչ Բրայան Ֆոլին: Զրույցի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացիկ խնդիրներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` հունիսի 9-ին Ս.Պետերբուրգում կայանալիք հանդիպումից սպասվող արդյունքներին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Բրայան Ֆոլի խոսքերով, որ կողմերի միջեւ բանակցվող փաստաթուղթը խիստ իրատեսական հնարավորություններ է ընձեռում համաձայնության հասնելու առումով: Հղում կատարելով G-8 խմբի արտգործնախարարների մայիսի 30-ի Պոտսդամյան հայտարարությանը, նա շեշտեց, որ միջազգային հանրությունն ակնկալում է լուրջ առաջընթաց բանակցություններում: Միացյալ Թագավորության ներկայացուցչի համոզմամբ, ԼՂ հակամարտության կարգավորումը անխուսափելիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի որպես քաղաքական միավորի ձեւավորմանը, միասնական տնտեսական առաջընթացի հսկայական խթանմանը: Պրն. Ֆոլին ներկայացվեցին Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության մանրամասները, ընթացիկ իրականացվող եւ առաջիկա ծրագրերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |